воскресенье, 27 ноября 2016 г.

Թզուկների թագավորությունը

Շատ մարդիկ են իրենց բնույթով չափազանց  դաժան են, հաճախ որևէ թերություն ունեցող մարդկանց վերաբերվում են զզվանքովՉինաստանում   գաճաճների մի խումբ, ծաղրանքից հոգնածորոշել է գնալ հեռու «մեծ» մարդկանցից և կառուցել իրենց քաղաքըորը դարձել է  երկրի տեսարժան վայրերից մեկը:
Այստեղ բնակվել  կարող է յուրաքանչյուրըում հասակը չի գերազանցում  129 սանտիմետրը (եթե նրանցից մեկը հանկարծ բարձրահասակ էր դառնում,  ստիպված էր լքել այդ քաղաքը):  Քաղաքի ստեղծման նախաձեռնողը սովորական հասակ ունեցող մարդ է,  նա իր վրա  վերցրեց շինարարության ֆինանսական աջակցությունը Երկրի բոլոր անկյուններից եկան ցանկացողներև շինարարությունը սկսվեց: Այդպես ստեղծվեց փոքրիկ մարդկանց թագավորությունը՝ գաճաճների  ապաստարանը և Չինաստանի տեսարժան վայրերից մեկը:
Սովորական հասակ ունեցող ցանկացած մարդ, երբ  գալիս է այս քաղաքիրեն հսկա է զգում: Գաճաճները շինարարությանը ստեղծական մոտեցում են ցուցաբերել: Նրանք չեն կառուցել փոքրիկ տիպիկ տներ, որոնք համպատասխանում են իրենց հասակին, այլ ստեղծել են հեքիաթային քաղաք: Երբ նայում ես նրանց կացարաններին, թվում է՝ ուր որ է դուրս կգան թզուկները: Փոքրիկ մարդկանց թագավորությունում կա ամեն ինչ նորմալ կյանքի համար՝ հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ, խանութներ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նանե Վարդումյանի   

суббота, 26 ноября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. մաս չորրորդ

Հաջորդ առավոտյան Կակաչիկը քայլում էր առջևից, իսկ նրա երկնագույն մազերը շողշողում էին, ինչպես ցերեկային լույսի ամենապայծառ ջահը: Ճանապարհը բարձրանում էր ավելի ու ավելի վեր, և վերջապես նրա առջև բացվեց ուղղաձիգ, անդունդաձև սար, այնքան բարձր, որ նրա ծայրը չէր երևում:
-Այնտեղ՝ վերևում, երևի թե արև է,- երազելով՝ թախծոտ ասաց փոքրիկ կենդանին,- ես սարսափելի մրսում եմ:
-Ես նույնպես,- շարունակեց Մումի տրոլը և փռշտաց:

воскресенье, 13 ноября 2016 г.

Ո՞րտեղ գտնել եկամուտ

Ռաբբի Լեվի-Իսահակը, որ ապրում էր Բերդիչեվայում, պատահաբար նկատեց փողոցով վազող մի հրեայի:
-Ո՞ւր ես այդպես շտապում,-հարցրեց նրան:
-Ուտելիք եմ փնտրում իմ և ընտանիքիս համար,- պատասխանեց հրեան:
-Իսկ ո՞րտեղից գիտես, որ ուտելիքը քեզնից առաջ է վազում և նրա հետևից պետք է վազել: Գուցե այն քո մեջքի ետևում է, և դու ուղղակի պետք է կանգնես ու սպասես, իսկ դու փախչում ես նրանից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Նվարդ Այնթաբլյանի: