воскресенье, 25 сентября 2016 г.

Հայացք պատուհանից

Մի ընտանեկան զույգ տեղափոխվեց ապրելու նոր բնակարանում: Առավոտյան քնաթաթախ կինը նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն, ով սպիտակեղենը փռում էր պարանին:
-Նայի՛ր ինչքան կեղտոտ է նրա լվացքը,- ասաց ամուսնուն:
Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց դրան:
-Երևի նրա օճառը շատ վատն է, կամ էլ բացարձակ լվացք անել չգիտի: Պետք է նրան սովորեցնել:

суббота, 24 сентября 2016 г.

Կյանքն արձագանք է

Հայր և որդի շրջում էին սարերում: Հանկարծ տղան ընկավ, հարված ստացավ և բղավեց.
-Ա՜խ:
Եվ զարմանքով նկատեց, որ սարերում լսվեց պատասխան՝ Ա՜խ:
Տղային դա հետաքրքրեց և նա գոռաց.
-Ո՞վ ես դու:
Եվ պատասխան ստացավ.
-Ո՞վ ես դու:
Ստացած պատասխանից բարկացած ՝ նա գոռաց.
-Վախկո՜տ:
Եվ ստացավ պատասխան.
-Վախկո՜տ:
Տղան նայեց իր հորը և հարցրեց.
-Ի՞նչ է կատարվում:

воскресенье, 18 сентября 2016 г.

Զգացմունքների կղզին

Շատ վաղուց կար մի կղզիորի վրա ապրում էին մարդկանց  բոլոր զգացմուքները և հոգևոր արժեքները՝ ուրախությունը, տխրությունը, բացահայտումը և մյուսները: Նրանց հետ ապրում էր և Սերը:   
   Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց սուզվում է օվկիանոսի մեջ և շուտով կխորտակվի: Բոլորը նստեցին իրենց նավերը և լքեցին կղզին:Սերը չէր շտապում, սպասեց մինչև վերջին րոպեն: Եվ երբ տեսավ, որ կղզին փրկելու հույս չկա ու այն գրեթե անցել է ջրի տակ, սկսեց օգնություն կանչել:  
  Նրա կողքով լողում էր  Հարստության  շքեղ նավը: Սերը խնդրեց իրեն վերցնել նավի վրա, բայց Հարստությունն ասաց,որ նրա նավի վրա շատ թանկարժեք իրեր կան, ոսկի,արծաթ և սիրո համար տեղ չկա: