воскресенье, 27 марта 2016 г.

Մոխրագույն տան տերը

Մի անգամ հրեշտակը քայլում  էր քաղաքով: Քայլում էր փոքրիկ փողոցներով և նայում էր գույնզգույն տներին: Հոգին հրճվում էր: Հրեշտակը ուշադիր լսում էր  տներից հնչող ձայները, որոնք ուրախություն էին արտահայտում:
Մի քանի այդպիսի փողոցներով անցնելիս նա ուշադրություն դարձրեց մի տանը ,որը կառուցված էր արվարձաներումԱյն  մոխրագույն էր: Բակը  անմշակ էր, և ամենակարևորը՝ տան ներսից ձայներ չէին գալիս: Հրեշտակը գիտեր ,որ տանը մարդ կար

понедельник, 21 марта 2016 г.

Ծեր գյուղացին

Աստծո մոտ եկավ մի ծեր գյուղացի և ասաց.
-Գուցե դու աստված ես և գուցե դու ես ստեղծել աշխարհը, բայց ահա թե ինչ կասեմ քեզ: Դու հողագործ չես, դու չգիտես հողագործության հիմքը: Դու դեռ պետք է սովորես:
-Եվ ի՞նչ խորհուրդ կտաս,-հարցրեց Աստված:
-Տուր ինձ մեկ տարի ժամանակ և թող ամեն ինչ լինի այնպես, ինչպես ես եմ ուզում: Դու կտեսնես, թե ինչ կստացվի, չի լինի աղքատություն և չքավորություն,- պատասխանեց գյուղացին: