среда, 7 декабря 2016 г.

Երջանկությունը փողի մեջ չէ

Աշակերտը հարցրեց վարպետին. 
-Ինչքանո՞վ է ճիշտ այն խոսքերը, որ երջանկությունը փողի մեջ չէ: 
-Դրանք ճիշտ են ամբողջովին: Եվ դա ապացուցելը հեշտ է: Փողով կարելի է գնել մահճակալ,բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղեր, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ ընկերություն, կին, բայց ոչ սեր, կացարան, բայց ոչ տան ջերմություն, զվարճանք, բայց ոչ ուրախություն, ուսուցիչ, բայց ոչ խելք: Եվ ինչն այստեղ նշված է ցուցակը դեռ չի վերջացնում: 

Комментариев нет:

Отправить комментарий