воскресенье, 9 октября 2016 г.

Փոքրիկ տրոլները և մեծ ջրհեղեղը. երկրորդ մաս

Ծառերի ետևից նրանց էին նայում ինչ-որ մեկի անթարթ  աչքերը:  Մայրը սկզբում վախեցավ, այո, այո, նա էլ վախեցավ, բայց հետո հագնստացրեց որդուն:
-Երևի սա շատ փոքրիկ կենդանի է: Սպասիր լուսավորեմ: Հասկանում ես՝ մթության մեջ ամեն ինչ ավելի սարսափելի է թվում, քան իրականում է:
Պոկեց ջահի պես լույս տվող ծաղիկներից մեկը և լուսավորեց ծառի ետևի մութ տարածքը: Նրանք տեսան, որ այնտեղ շատ փոքրիկ կենդանի  է նստած, իսկ նրա տեսքը շատ ընկերական է, մի փոքր էլ վախեցած է:

-Տեսնո՞ւմ ես ,- ասաց մայրիկը:
-Ո՞վ եք դուք,- հարցրեց կենդանին:
-Ես Մումի տրոլն եմ,- ասաց Մումի տրոլը, որ նորից քաջ էր դարձել,- իսկ սա իմ մայրիկն է : Հույս ունեմ՝ մենք քեզ չխանգարեցինք: (Երևում էր , որ մայրիկը Մումի տրոլին սովորեցրել էր քաղաքավարի լինել) :
-Խնդրում եմ, մի՛ անհանգստացեք,- պատասխանեց կենդանին,- այստեղ նստած էի մենակության մեջ և այնպես էի ուզում ինչ-որ մեկին հանդիպել: Դուք շտապո՞ւմ եք:
- Շա՜տ,-պատասխանեց Մումի տրոլի մայրիկը,- Մենք հենց փնտրում ենք արևային և լավ տեղ, որպեսզի տուն կառուցենք: Գուցե դու ցանկանաս մեզ հետ գալ:
-Ինչո՞ւ պիտի չուզեի,-բացականչեց փոքրիկ կենդանին և նույն վայրկյանին վազեց նրանց մոտ,-ես մոլորվել էի անտառում և չէի կարծում , որ երբևիցե նորից արև կտեսնեմ:
Հեղինակ՝ Տուվե Յանսոն
Նախորդ մասը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Սերգեյ Հայրիյանի : 

Комментариев нет:

Отправить комментарий