воскресенье, 25 сентября 2016 г.

Հայացք պատուհանից

Մի ընտանեկան զույգ տեղափոխվեց ապրելու նոր բնակարանում: Առավոտյան քնաթաթախ կինը նայեց պատուհանից և տեսավ հարևանուհուն, ով սպիտակեղենը փռում էր պարանին:
-Նայի՛ր ինչքան կեղտոտ է նրա լվացքը,- ասաց ամուսնուն:
Բայց ամուսինը թերթ էր կարդում և ուշադրություն չդարձրեց դրան:
-Երևի նրա օճառը շատ վատն է, կամ էլ բացարձակ լվացք անել չգիտի: Պետք է նրան սովորեցնել:

Եվ այդպես ամեն անգամ, երբ հարևանուհին փռում էր լվացքը, կինը զարմանում էր, որ այն այդքան կեղտոտ է:
Մի գեղեցիկ առավոտ, պատուհանից նայելիս, կինը բղավեց.
-Օ՜, այսօր լվացքը մաքուր է, երևի սովորել է լվացք անել:
-Դե ոչ,- ասաց ամուսինը,- պարզապես ես այսօր վաղ եմ արթնացել և լվացել եմ պատուհանը:
  Այդպես է և մեր կյանքում: Ամեն ինչ կախված է պատուհանից , որի միջով մենք նայում ենք կատարվածին: Եվ քննադատելուց առաջ պետք է համոզվենք, որ մեր սրտերն ու մտադրությունները մաքուր են:

Ռուսերենից թարգմանությունը՝ Վանիկ Ադամյանի



Комментариев нет:

Отправить комментарий