воскресенье, 18 сентября 2016 г.

Զգացմունքների կղզին

Շատ վաղուց կար մի կղզիորի վրա ապրում էին մարդկանց  բոլոր զգացմուքները և հոգևոր արժեքները՝ ուրախությունը, տխրությունը, բացահայտումը և մյուսները: Նրանց հետ ապրում էր և Սերը:   
   Մի անգամ զգացմունքները նկատեցին, որ կղզին կամաց-կամաց սուզվում է օվկիանոսի մեջ և շուտով կխորտակվի: Բոլորը նստեցին իրենց նավերը և լքեցին կղզին:Սերը չէր շտապում, սպասեց մինչև վերջին րոպեն: Եվ երբ տեսավ, որ կղզին փրկելու հույս չկա ու այն գրեթե անցել է ջրի տակ, սկսեց օգնություն կանչել:  
  Նրա կողքով լողում էր  Հարստության  շքեղ նավը: Սերը խնդրեց իրեն վերցնել նավի վրա, բայց Հարստությունն ասաց,որ նրա նավի վրա շատ թանկարժեք իրեր կան, ոսկի,արծաթ և սիրո համար տեղ չկա: 

  Սերը դիմեց Հպարտությանը, որի նավը անցնում էր իր կողքով: Բայց իբրև պատասխան Սերը լսեց, որ իր ներկայությունը կխախտի կարգը և կատարելությունը Հպարտության նավի վրա: 
Օգնության աղերսանքով Սերը դիմեց Տխրությանը.
-Օ՜,Սեր,-պատասխանեց Տխրությունը,- ես այնքան տխուր եմ, որ ես պետք է մնամ մենության մեջ:
Կղզու կողքով անցավ Ուրախությունը, բայց նա այնքան էր զբաղված ուրախությամբ, որ չլսեց սիրո աղերսանքը: 
  Հանկարծ Սերը լսեց մի ձայն.
-Արի այստեղ, Սե՛ր,ես քեզ ինձ հետ կվերցնեմ:
Սերը նկատեց ալեհեր ծերունուն և  այնքան երջանիկ էր, որ նույնիսկ մոռացավ հարցնել նրա անունը: Եվ երբ նրանք հասան հողին, Սերը մնաց, իսկ ծերունին թիավարեց առաջ: Եվ երբ ծերունու նավակը արդեն անհետացավ, Սերը ուշքի եկավ, հիշեց, որ նույնիսկ շնորհակալություն չի հայտնել ծերունուն: Սերը դիմեց Բացահայտմանը.
-Ասա, ո՞վ փրկեց ինձ.
-Դա Ժամանակն էր,-պատասխանեց Բացահայտումը:
-Ժամանա՞կը,-զարմացավ Սերը,- ինչո՞ւ նա ինձ օգնեց:
Ժամանակը պատասխանեց.
-Միայն Ժամանակն է հասկանում և գիտի, որքան կարևոր է Սերը կյանքում: Երբեմն  հասկանում ես, որ  մարդը հրեշտակ էր, երբ նա քեզ մեջքով է շրջվում և գնում, իսկ դու նայում  ես նրա հետևից  և տեսնում ես թևեր՝ նրա մեջքին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Վանիկ Ադամյանի : 

Комментариев нет:

Отправить комментарий