воскресенье, 14 августа 2016 г.

Պետք է ընդունել

Շաբաթ օրը՝ պատարագի գնալիս, Րաբին հանդիպում է ,,ձեռնադրված,, երիտասարդի, ով բացահայտ ծխում էր: Կանգնում է, որպեսզի հարցնի տղային:
-Դուք երևի մոռացե՞լ եք , որ այսօր շաբաթ է:
-Չէ, չեմ մոռացել:
-Այդ դեպքում, Դուք հավանաբար, չգիտե՞ք օրենքը, որն արգելում է ծխել շաբաթ օրը:
-Ամենևին ոչ, ես գիտեմ Ձեր բոլոր օրենքները,- առարկում է երիտասարդը:
Րաբին չի ցանկանում ներքաշվել սադրանքի մեջ և բաց է թողնում տղային: Փոխարենը նա դիմում է Աստծուն.
-Դու լսեցի՞ր: Այո՛, նա խախտում է քո պատվիրանները: Բայց դու պետք է մի բան ընդունես. ոչ ոք չի կարող նրան մեղադրել ստելու մեջ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Աննա Իսախանյանի :

Սուֆիստի այցը

Մի անգամ մեծ սուֆիստը եկավ մի քաղաք: Մարդիկ երկար էին սպասել նրա գալուն, և բոլորը ցանկանում էին նրա մոտ սովորել: Նշված ժամին մարդիկ հավաքվեցին դահլիճում՝ սպասելով նրա ելույթին: Դահլիճում այնքան մարդ կար, որ անգամ խնձորը գետնին չէր ընկնի, իսկ նրանք , ովքեր չէին տեղավորվել դահլիճում , դռան դիմաց էին հավաքվել:
Եկավ վարպետի ելույթ ունենալու ժամանակը, բայց նա ուշանում էր: Մի քանի րոպե անց մարդիկ սկսեցին անհանգստանալ և հուզվել: Որոշ ժամանակ անց, վարպետի ուշացումից հիասթափված, շատերը հեռացան դահլիճից: