понедельник, 19 января 2015 г.

Կյանքի ջահը

Մեծահասակներն ասում են.
-Կյանքի մայրամուտն իր հետ իր ջահն է բերում: Միայն թե ամեն մեկն իրենն ունի: Մեկինն անխղճորեն ճռճռում է, փայլատակում և շուրջը կեղտոտ ծուխ է լցնում:  Այդպիսի խրճիթները մարդիկ շրջանցում են: Մյուսի ջահը լուսավորում է հավասարաչափ տաք կրակով, այստեղ հավաքվում են երեխաները և խրճիթին տաքություն ու հարմարավետություն են ավելացնում:
-Ինչո՞ւ է այդպես անարդար,-դժգոհեց մարող ջահը:
-Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդ իր կյանքի երկար օրերի համար ինչպիսի յուղ և ինչպիսի պատրույգ է պատրաստել,-ժպտաց պայծառ ջահը:
Եվ միշտ պետք է հիշել, ո՞վ կպտտի քո պատրույգը և կավելացնի յուղ քո ջահին, երբ դու արդեն անօգնական կլինես: Ո՞վ ափով պատահական քամուց կպաշտպանի քեզ, որ ժամանակից շուտ չհանգի քո տաքուկ կրակը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Տիգրան Արզումանյանի

Գայլը և աղվեսները

Մի անգամ գայլը նապաստակներին հրավիրեց ժողովի:
-Եղբայրներ,-արցունքը աչքերին ասաց նա:-Ահա նայում եմ ձեր կյանքին և սիրտս կտրտվում է: Մինչև երբ ձեր արյունակից թշնամիները՝աղվեսները, պետք է անպատիժ տարին 350 նապաստակ ուտեն:Խղճացի ես ձեզ, ոչ ոք ձեզ համար սրտացավ չի,չի անհանգստանում,բայց ես որոշեցի գալ և պաշտպանել ձեզ այդ ավազակներից: Ցանկանո՞ւմ եք ազատվել նրանցից:

воскресенье, 18 января 2015 г.

Առակ ճշմարտության և ստի մասին

Երեք տղա գնացին անտառ: Անտառում կային սնկեր,  թռչուններ և հատապտուղներ: Շրջեցին տղաները  անտառով  և  չզգացին,  թե  ինչպես  օրն  անցավ: Վերադառնալիս տղաները  վախեցան,  մտածեցին, որ  ծնողները  իրենց  վրա  կզայանան: Ճանապարհին կանգնեցին և  մտածեցին: Առաջինն  ասաց.
-Հայրիկիս  կասեմ իբրև  գայլերն  ինձ վրա հարձակվեցին, կվախենա,  վրաս  չի  զայրանա: Երրկրորդն ասաց.
- Կասեմ  մայրիկին,  թե  պապիկին  հանդիպեցի  ճանապարհին, նա  կուրախանա և  վրաս չի  զայրանա: