воскресенье, 18 января 2015 г.

Առակ ճշմարտության և ստի մասին

Երեք տղա գնացին անտառ: Անտառում կային սնկեր,  թռչուններ և հատապտուղներ: Շրջեցին տղաները  անտառով  և  չզգացին,  թե  ինչպես  օրն  անցավ: Վերադառնալիս տղաները  վախեցան,  մտածեցին, որ  ծնողները  իրենց  վրա  կզայանան: Ճանապարհին կանգնեցին և  մտածեցին: Առաջինն  ասաց.
-Հայրիկիս  կասեմ իբրև  գայլերն  ինձ վրա հարձակվեցին, կվախենա,  վրաս  չի  զայրանա: Երրկրորդն ասաց.
- Կասեմ  մայրիկին,  թե  պապիկին  հանդիպեցի  ճանապարհին, նա  կուրախանա և  վրաս չի  զայրանա:
 Երրորդ  տղան  ասաց.
-Իսկ  ես  ճշմարտությունը  կպատմեմ, ճիշտ  ասելը  ավելի  հեշտ  է,  ոչինչ  հորինել  պետք  չէ: 
Տղաներից  ամեն  մեկը  գնաց  իր  տուն : Առաջինն  ասաց  հայրիկին  իր  հորինածը, բայց այդ պահին եկավ անտառապահը և ասաց, որ այդ վայրերում գայլեր չկան:  Հայրը  զայրացավ,  որ  նա  ուշ  է  եկել, բայց  ավելի  զայրացավ  ստի  համար: Երկրորդը  պատմեց  պապիկի  մասին: Մայրը  սկզբում  շատ  ուրախացավ: Բայց  մի  քանի  րոպե  հետո  պապիկը  եկավ  նրանց  տուն,  և  մայրիկը  զայրացավ  ուշանալու  համար,  իսկ  հետո  ավելի  զայրացավ  ստի  համար: Երրորդ  տղան,  երբ  հասավ  տուն  պատմեց,  ամբողջ  իրականությունը  իր  մորը: Մայրիկը  մի  փոքր  զայրացավ  նրա  վրա,  իսկ  հետո  ներեց:

Ռուսերենից թարգմանությունը՝ Էդուարդ Երիցյանի

Комментариев нет:

Отправить комментарий